շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մակրոնը Ուկրաինայի իրադարձությունները չի անվանել «ցեղասպանություն»

Մակրոնը Ուկրաինայի իրադարձությունները չի անվանել «ցեղասպանություն»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ռուսներին և ուկրաինացիներին եղբայրական ժողովուրդներ է անվանել և Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները չի գնահատել որպես ցեղասպանություն՝ նշելով, որ այժմ պետք է զգույշ լինել բառերում։
«Ես այսօր զգույշ կլինեի բառերի հարցում, քանի որ նրանք եղբայրական ժողովուրդներ են։ Ռուսներն ու ուկրաինացիները եղբայրական ժողովուրդներ են: Այն, ինչ կատարվում է, խելագարություն է, սա վերադարձ է պատերազմին Եվրոպայում: Բայց միևնույն ժամանակ ես նայում եմ փաստերին։ Ես ուզում եմ հնարավորինս փորձել դադարեցնել այս պատերազմը և վերականգնել խաղաղությունը»,- ասել է Մակրոնը France 2 հեռուստաալիքի եթերում՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք նա կօգտագործի «ցեղասպանություն» տերմինը՝ անդրադառնալով այն ամենին, ինչ կատարվում է Ուկրաինայում և, մասնավորապես, Մարիուպոլում։

Ավելի վաղ Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել էր, որ ծրագրում է մոտ օրերս բանակցություններ վարել Վլադիմիր Զելենսկու և, հնարավոր է, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

  • Կիսվել: