երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Մակրոնը Պուտինի հետ քննարկել է ռուս-ուկրաինական լարվածության հարցը

Մակրոնը Պուտինի հետ քննարկել է ռուս-ուկրաինական լարվածության հարցը

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է 1 ժամ 40 րոպե, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն

Ինչպես հաղորդվում է՝ Մակրոնը բանակցություններ է վարել իր ռուս գործընկեր Պուտինի հետ՝ փորձելով թուլացնել ռուս-ուկրաինական ճգնաժամի աճող լարվածությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ փետրվարի 8-ին, Ֆրանսիայի նախագահը բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել էր Կիևի՝ մինսկյան պայմանավորվածությունները կատարելու ցանկությունը։ Նա հայտնել էր, որ Պուտինի հետ Մոսկվայում կայացած բանակցություններում ռուսական կողմը նույնպես հաստատել է նշված պայմանավորվածությունները կատարելու իր պատրաստակամությունը։

 

  • Կիսվել: