Մակրոնը կավելացի Ուկրաինային ցուցաբերվող ռազմական օգնությունը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, հայտնում են Ելիսեյան պալատից։
Նշվում է, որ զրույցը տևել է մոտ մեկ ժամ:
Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան պատրաստ է նպաստելու Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ հնարավոր համաձայնագրին։ Նախագահները քննարկել են նաև Ուկրաինայում հակամարտության երկարաժամկետ կարգավորման շուրջ բանակցությունների հեռանկարները։
Հաղորդվում է նաև, որ Մակրոնը մտահոգություն է հայտնել Մարիուպոլում ստեղծված իրավիճակի և Ուկրաինայում չդադարող կրակի կապակցությամբ։ Նա խոստացել է ավելացնել Կիևին ռազմական և մարդասիրական աջակցությունը, ինչպես նաև օգնել ռազմական հանցագործությունների վերաբերյալ ապացույցներ հավաքելու հարցում։