Մակրոնն ու Էրդողանը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությանը վերաբերող հարցեր
Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել:
Ըստ պաշտոնական Անկարայի տարածած հաղորդագրության՝ զրույցը տեղի է ունեցել Փարիզի նախաձեռնությամբ:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Էմանուել Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Անդրադարձ է եղել Հարավային Կովկասում զարգացումներին:


