երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Մակրոնն ասել է, որ առաջիկա օրերին նախատեսում է նորից խոսել Պուտինի եւ Զելենսկու հետ

Մակրոնն ասել է, որ առաջիկա օրերին նախատեսում է նորից խոսել Պուտինի եւ Զելենսկու հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ առաջիկա օրերին նախատեսում է նորից հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

 Այս մասին նա տեղեկացրել է չորեքշաբթի, France 2 հեռուստաալիքի եթերում։
 
«Առաջիկա օրերին ես նորից հեռախոսով կխոսեմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- news.am-ի փոխանցմամբ՝ ասել է Մակրոնը, որն այժմ երկրորդ ժամկետով առաջադրվում է  Ֆրանսիայի նախագահի պաշտոնում։

  • Կիսվել: