հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մակրոնն առաջարկել է Մարիո Դրագիի թեկնածությունը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում

Մակրոնն առաջարկել է Մարիո Դրագիի թեկնածությունը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Եվրոպական կենտրոնական բանկի նախկին ղեկավար (2011-2019) և Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագիի թեկնածությունը։

Այս մասին գրում է La Repubblica թերթը՝ Փարիզի և Բրյուսելի դիվանագիտական աղբյուրներին հղումով։

Ըստ հրապարակման՝ Բեռլինը կարող է աջակցել Ֆրանսիայի առաջարկին, ինչը պայմանավորված է նրանով, որ Եվրահանձնաժողովի ներկայիս նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կարող է գլխավորել ՆԱՏՕ-ն 2024 թվականին։

Պարբերականը նշում է, որ անհասկանալի է, թե վարչապետ Խորխե Մելոնիի կառավարությունն ինչպես կարձագանքի դրան, քանի որ իտալացին չի կարող առաջադրվել կամ ընտրվել ԵՄ ղեկավարի պաշտոնում՝ առանց կառավարության հավանության։

Ըստ հրապարակման՝ Մակրոնի առաջարկը կստանա նաև Սպիտակ տան աջակցությունը։

Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովի նախագահն ընտրվում է 5 տարին մեկ անգամ։

Եվրահանձնաժողովի ներկայիս ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն այս պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականից, նրա լիազորությունների ժամկետը լրանում է հաջորդ տարի։

  • Կիսվել: