երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մակրոնի սուր արձագանքը Մոսկվայի հասցեին կարող է կապված լինել Աֆրիկայում գործողությունների հետ․ Պուտին

Մակրոնի սուր արձագանքը Մոսկվայի հասցեին կարող է կապված լինել Աֆրիկայում գործողությունների հետ․ Պուտին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի սուր արձագանքը Մոսկվայի հասցեին կարող է կապված լինել Աֆրիկայում գործողությունների հետ, նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։

Կիսելյովը Պուտինին հարցրել է, թե պաշտոնական Փարիզի հակառուսական հայտարարությունները կարո՞ղ են վրեժ լինել այն բանի համար, որ Ռուսաստանը աֆրիկյան մայրցամաքում Ֆրանսիայի «պոչին է ոտք դրել»։

«Այո, կարծում եմ, որ ինչ-որ դժգոհություն կա, բայց երբ ես և նա (Մակրոնը- խմբ.) ուղիղ կապ էինք պահպանում, մենք բավականին բաց խոսում էինք այդ թեմայով»,- ասել է պետության ղեկավարը։

Ավելի վաղ Պուտինը նշել էր, որ Ռուսաստանը չի միջամտել Աֆրիկայում և Ֆրանսիային դուրս չի մղել այնտեղից, և որ աֆրիկյան առաջնորդներն իրենք են ցանկանում աշխատել Ռուսաստանի Դաշնության հետ։

  • Կիսվել: