կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մախաչկալայի օդանավակայանը վերսկսել է աշխատանքը

Մախաչկալայի օդանավակայանը վերսկսել է աշխատանքը

Մախաչկալայի միջազգային օդանավակայանը, որը նախօրեին զանգվածային անկարգությունների պատճառով փակվել էր, վերսկսել է աշխատանքը։ Այս մասին հայտնում է Քաղաքացիական ավիացիայի դաշնային գործակալությունը՝ «Ռոսավիացիան»։

Սակայն նշվում է, որ մոտ օրերին Թել Ավիվից Մախաչկալա, ինչպես նաև Մինվոդի ուղևորվող օդանավերը վայրէջք կկատարեն ռուսաստանյան այլ օդանավակայաններում։

Հիշեցնենք, որ գիշերը լարված իրավիճակ էր Մախաչկալայի օդանավակայանի հարակից տարածքում, որտեղ վայրէջք է կատարել Թել Ավիվից հերթական չվերթը։ Ցուցարարները դեմ են պաղեստինա-իսրայելական հակամարտությանը, և ներխուժել են թռիչքուղի, որպեսզի թույլ չտան իսրայելցիներին մուտք գործել երկիր։

  • Կիսվել: