ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՄԱԿ-ը միշտ թաքնվում է թփերի մեջ. Պոդոլյակ

ՄԱԿ-ը միշտ թաքնվում է թփերի մեջ. Պոդոլյակ

ՄԱԿ-ը ՛՛միշտ թաքնվում է թփերի մեջ՛՛։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:

՛՛Որոշ երկրներ պատերազմներ են սանձազերծում, քանի որ ՄԱԿ-ը միշտ թաքնվում է թփերի մեջ: ՄԱԿ-ը արտաքին շրջապատ է և պաշտոնյաների համար անսահմանափակ աշխատավարձ, բայց ոչ պատասխանատվություն՛՛,-նշել է նա:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ ՄԱԿ-ն իր աշխատակիցներին արգելել է Ռուսաստանի՝ Ուկրաինայի ապառազմականացմանն ուղղված գործողությունը անվանել ՛՛պատերազմ՛՛ կամ ՛՛ներխուժում՛՛:

Ավելի ուշ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն ասել է, թե ՄԱԿ-ն իր աշխատակիցներին չի արգելել որևէ բառ օգտագործել Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ՝ հավելելով, որ յուրաքանչյուր խոսք պարզապես պիտի համապատասխանի ՄԱԿ-ի չեզոք դիրքորոշմանը։

  • Կիսվել: