չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՄԱԿ-ը ԱՄՆ-ի ռազմական կենսաբանական ծրագրի մասին ՌԴ-ի տվյալները ճշտելու իրավասություն չունի. Նակամիցու

ՄԱԿ-ը ԱՄՆ-ի ռազմական կենսաբանական ծրագրի մասին ՌԴ-ի տվյալները ճշտելու իրավասություն չունի. Նակամիցու

ՄԱԿ-ը տեղեկություններ չունի Ուկրաինայում ԱՄՆ ռազմական կենսաբանական ծրագրի մասին: Այս մասին ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է զինաթափման հարցերով բարձր ներկայացուցիչ Իձումի Նակամիցուն:

նա նշել է, որ ՄԱԿ-ը նման ծրագրերի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության տվյալները ճշտելու ոչ իրավասություն ունի, ոչ հնարավորություն։

Նշենք, որ մինչ այդ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ասել է, որ Միացյալ Նահանգները, չցանկանալով վտանգի ենթարկել իր բնակչությանը, օգտագործել է Ուկրաինան այնտեղ վտանգավոր կենսաբանական փորձեր անցկացնելու համար՝ Վաշինգտոնի կողմից վերահսկվող լաբորատորիաներում: 

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ն ավելի քան 200 մլն դոլար է ծախսել Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների ֆինանսավորման համար, որոնք մասնակցել են ամերիկյան ռազմական կենսաբանական ծրագրին:

 

 

 

  • Կիսվել: