կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը բացառում է ԱՄՆ-ի հետ ցանկացած բանակցություն

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը բացառում է ԱՄՆ-ի հետ ցանկացած բանակցություն

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին բացառում է, որ երեքշաբթի կարող է Ժնևում ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն տեղի ունենալ՝ իր երկրի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարվածներ հասցնելուց հետո: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։

Նշվում է, որ Ալի Բահրեյնին լրագրողներին հայտարարել է, որ Իրանն ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի կապվել ԱՄՆ-ի հետ լարվածության թուլացման բանակցությունների կամ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման վերաբերյալ։

Բանակցությունների հեռանկարների մասին հարցին Բահրեյնին պատասխանել է. «Այս պահին մենք խիստ կասկածամիտ ենք բանակցությունների օգտակարության հարցում... Միացյալ Նահանգների հետ շփումների միակ լեզուն պաշտպանության լեզուն է։ Չեմ կարծում, որ հիմա մեր կողմից որևէ բանակցությունների համար ճիշտ ժամանակն է»։

Reuters-ն ընդգծում է, որ Թեհրանն այսօր վերստին ցնցվել է պայթյուններից, որոնք ամբողջ աշխարհի ֆինանսական շուկաները փլուզման մեջ գցեցին՝ համաշխարհային էներգամատակարարման երկարատև խափանման մտավախությունների պատճառով։

  • Կիսվել: