շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՄԱԿ-ում հայտարարել են Էներգիայի վերականգնվող աղբյուրներին անցումն արագացնելու անհրաժեշտության մասին

ՄԱԿ-ում հայտարարել են Էներգիայի վերականգնվող աղբյուրներին անցումն արագացնելու անհրաժեշտության մասին

Համաշխարհային հանրակցությունը պետք Է արագացնի Էներգիայի վերականգնվող աղբյուրներին անցումը համաշխարհային Էներգետիկական ճգնաժամի պայմաններում: Մարտի 29-ին Բեռլինի Էներգահամաժողովում այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը:

«Ընթացիկ Էներգետիկական ճգնաժամը ցույց Է տալիս, որ մենք պետք Է արագացնենք անցումն Էներգիայի վերականգնվող աղբյուրներին, այլ ոչ թե դանդաղեցնենք դա: Դա Էներգետիկական անվտանգության միակ ճիշտ ճանապարհն Է»,- նշել Է Գուտերիշը: ՄԱԿ-ի գլխավոր քատուղարը նաեւ կոչ Է արել հնարավորինս արագ հրաժարվելու Էներգիայի հանածո աղբյուրների բնագավառում ներդրումներից, ինչպես նանեւ դադարեցնելու նավթի-գազի պաշարների հետախուզման ընդլայնումը:
 

Ավելի վաղ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդես Է եկել պնդմամբ, թե մի շարք երկրների ցանկությունը հրաժարվելու ռուսական ածխաջրածինների գնումից կարող Է հանգեցնել մթնոլորտ CO2-ի արտանետումների կրճատման: Եվրահանձնաժողովը մարտին ԵՄ-ի երկրներին առաջարկել Է Ուկրաինայի հակամարտության պատճառով մինչեւ ընթացիկ տարվա վերջը ռուսական գազի մատակարարումներից կախվածությունը 67 տոկոսով կրճատելու պլան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: