ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՄԱԿ-ում հանդես են եկել ԼՂ-ում գերեվարված անձանց ազատ արձակելու կոչով

ՄԱԿ-ում հանդես են եկել ԼՂ-ում գերեվարված անձանց ազատ արձակելու կոչով

ՄԱԿ-ում հանդես են եկել Լեռնային Ղարաբաղում գերեվարված անձանց ազատ արձակելու կոչով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: 

«Բոլոր նրանք, ովքեր ազատությունից զրկվել են հակամարտության հետ կապված պատճառներով, պետք է վերադառնան իրենց տները»,- ասվում է հայտարարության մեջ:

ՄԱԿ-ի հայտարարության մեջ ընդգծվում է նաև, որ զոհված անձանց հարազատները պետք է իրենց հարազատների աճյունը ստանալու հնարավորություն ունենան` համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված` կրակի դադարեցման մասին փաստաթղթի: 

  • Կիսվել: