կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՄԱԿ-ի պետական ծառայությունների համաշխարհային ֆորումը կանցկացվի Վրաստանում 2026 թվականին

ՄԱԿ-ի պետական ծառայությունների համաշխարհային ֆորումը կանցկացվի Վրաստանում 2026 թվականին

ՄԱԿ-ի պետական ծառայությունների համաշխարհային ֆորումը կանցկացվի Վրաստանում 2026 թվականին. միջոցառման կազմակերպիչը լինելու է Վրաստանի արդարադատության նախարարությունը, հայտնում է Սպուտնիկի վրացական ծառայությունը:

Նշվում է, որ միջոցառումը Վրաստանում անցկացնելու հարցը քննարկվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշի և արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի` 2023 թ. դեկտեմբերին ԱՄՆ-ում կայացած հանդիպման ժամանակ։

ՄԱԿ-ը պաշտոնական նամակ է ուղարկել Վրաստանի արդարադատության նախարարությանը, որում հաստատել է այս միջոցառման անցկացումը 2026 թվականին:

  • Կիսվել: