ՄԱԿ-ի ՄՄԿ-ին թույլատրել են վերականգնել ներկայությունը Սիրիայում
Սիրիայի իշխանությունները թույլատրել են ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպությանը վերականգնել պաշտոնական ներկայությունը երկրում և ակտիվացնել գործունեությունը։ Այս մասին հայտնել են ՄԱԿ-ից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
ՄԱԿ-ի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «ՄՄԿ-ն ողջունում է Սիրիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հաստատումը՝ երկրում մեր պաշտոնական ներկայությունը վերականգնելու և Սիրիայում մարդասիրական գործողությունները ընդլայնելու վերաբերյալ»:
Կազմակերպությունը հավելել է, որ 2014 թվականից ի վեր այն գործել է միայն երկրի հյուսիսում։
«Մենք շնորհակալ ենք այս աջակցության համար և ողջունում ենք ազգային գործընկերների հետ սերտորեն համագործակցելու հնարավորությունը: Այս որոշումը բացում է դռները ՄՄԿ-ի և մեր գործընկերների համար` ընդլայնելու հակամարտություններից, տեղահանությունից և կլիմայական խնդիրներից տուժած մարդկանց և համայնքներին տրամադրվող օգնությունը»-ասել է ՄՄԿ-ի գլխավոր տնօրեն Էմի Փոուփը:


