կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը կոչ է անում գործողություններ ձեռնարկել՝ Գազայում կոտորածը դադարեցնելու ուղղությամբ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը կոչ է անում գործողություններ ձեռնարկել՝ Գազայում կոտորածը դադարեցնելու ուղղությամբ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկը կոչ է արել Նյու Յորքում Պաղեստինի վերաբերյալ երկուշաբթի օրը բացվող բարձր մակարդակի համաժողովի հնարավորությունն օգտագործել կոնկրետ գործողությունների համար, որոնք հնարավոր բոլոր ճնշումները կգործադրեն Իսրայելի կառավարության վրա՝ Գազայում կոտորածն ընդմիշտ դադարեցնելու համար։

Տյուրկի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ես կոչ եմ անում կառավարություններին օգտագործել այս համաժողովի հնարավորությունը կոնկրետ գործողությունների համար, որոնք հնարավոր բոլոր ճնշումները կգործադրեն Իսրայելի կառավարության վրա՝ Գազայում կոտորածն ընդմիշտ դադարեցնելու համար։ Երկրները, որոնք չեն օգտագործում իրենց լծակները, կարող են մեղսակից լինել միջազգային հանցագործություններին»:

Հաղորդվում է նաև, որ մայիսի վերջից ի վեր սնունդ ձեռք բերելու փորձի ժամանակ սպանվել է հազարից ավելի մարդ, իսկ Գազայի Առողջապահության նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 7-ից ի վեր սպանվել կամ վիրավորվել է ավելի քան 200,000 պաղեստինցի՝ ամբողջ բնակչության մոտ տասը տոկոսը։ 

«Մենք երբեք չենք կարող մոռանալ, որ Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է մեր 300-ից ավելի գործընկեր»,- ասված է հայտարարության մեջ, ըստ որի՝ բոլոր երկրները պարտավոր են կոնկրետ քայլեր ձեռնարկել, որպեսզի Իսրայելը կատարի իր պարտավորությունները՝ ապահովքթքի բնակչությանը բավարար սննդի և կենսականորեն անհրաժեշտ պարագաների մատակարարումը։

  • Կիսվել: