շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը դադարեցրեց Ռուսաստանի մասնակցությունը Մարդու իրավունքների խորհրդում

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը դադարեցրեց Ռուսաստանի մասնակցությունը Մարդու իրավունքների խորհրդում

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել, որով դադարեցվում է Ռուսաստանի աշխատանքը Մարդու իրավունքների խորհրդում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ փաստաթղթի նախագիծը ներկայացրել են մի խումբ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը և Ուկրաինան:

Որոշմանը կողմ է քվեարկել 93 պետություն, դեմ՝ 24, ձեռնպահ է մնացել 58 պետություն:

Ինչպես ասված է փաստաթղթում՝ անհրաժեշտության դեպքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը կարող է վերանայել այդ որոշումը։

Վեհաժողովի նախագահ Աբդուլա Շահիդի գրասենյակից հայտնել են, որ բանաձևի ընդունումից հետո Ռուսաստանը կպահպանի իր տեղը Մարդու իրավունքների խորհրդում, սակայն կզրկվի ձայնի իրավունքից և ելույթի հնարավորությունից:

 

  • Կիսվել: