ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Լիբանանում կրակի դադարեցման կոչ է արել
Այսօր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Լիբանանում և հարգել երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
Նա, մասնավորապես, նշել է. «Լիբանանյան լայնածավալ պատերազմից պետք է ամեն գնով խուսափել»:
Դյուժարիկը հայտնել է, որ Գուտերեշը երեքշաբթի ավելի վաղ զրուցել է Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթիի հետ և ասել նրան, որ ՄԱԿ-ը պատրաստ է օգնել կարիքավորներին:
«Գլխավոր քարտուղարը կշարունակի իր շփումները, իսկ տեղում գտնվող նրա ներկայացուցիչները ևս կշարունակեն իրենց ջանքերը՝ լարված իրավիճակը հանդարտեցնելու համար»,-նշել է նա: