ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում է. նա բանակցություններ կվարի Զելենսկիի հետ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտնել է, որ ժամանել է Ուկրաինա, որտեղ հինգշաբթի պետք է բանակցություններ վարի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի և արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի հետ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Իր թվիթերյան էջում Գուտերեշը գրառում է արել՝ նշելով. ՛՛Ես Ուկրաինա եմ ժամանել Մոսկվա այցելելուց հետո, մենք կշարունակենք մեր աշխատանքը՝ ընդլայնելու մարդասիրական օգնությունը և ապահովելու խաղաղ բնակչության տարհանումը հակամարտության գոտիներից՛՛:
Նշենք, որ նախօրեին նա Մոսկվայում բանակցություններ է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։