ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական բանաձև է ընդունել. ինչպես է քվեարկել ՀՀ-ն
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ուկրաինայում հումանիտար իրավիճակի վերաբերյալ հակառուսական բանաձև է ընդունել, որին կողմ է քվեարկել 140, դեմ՝ 5, ձեռնպահ՝ 38 երկիր:
Դեմ քվեարկող երկրները հայտնի են, դրանք են Բելառուսը, Էրիթրեան, Հյուսիսային Կորեան, Ռուսաստանը և Սիրիան։
Հայաստանը, Ալժիրը, Չինաստանը, Կուբան, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը,Պակիստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Սուդանը և մի շարք այլ երկրներ քվեարկել են ձեռնպահ։