ՄԱԿ-ի ԱԽ-ն Գազայի հատվածում հումանիտար դադարներ իրականացնելու վերաբերյալ բանաձև է ընդունել
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նոյեմբերի 15-ին ընդունել է բանաձև, որը կոչ է անում անհապաղ երկարաձգել հումանիտար դադարը Գազայի հատվածում, ինչպես նաև ստեղծել մարդասիրական միջանցքներ՝ խաղաղ բնակիչներին օգնելու համար, հայտնում են ԶԼՄ-ները:
Բացի այդ՝ բանաձև կոչ է անում անհապաղ ազատ արձակել ՀԱՄԱՍ կազմակերպության կողմից պահվող բոլոր պատանդներին։
Փաստաթուղթը քվեարկության է ներկայացրել Մալթան։ Նրա օգտին քվեարկել են Անվտանգության խորհրդի 15 անդամներից 12-ը. ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը ձեռնպահ են մնացել։
Իսրայելի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում նշել է, որ մերժում է բանաձևը:
Նշվում է նաև, որ այնտեղ թվարկված միջոցառումները չեն կարող իրականացվել, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը շարունակում է պատանդներ պահել։