երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ՄԱԿ-ի ԱԽ-ն աջակցել է Գուտերեշին այն բանից հետո, երբ Իսրայելը նրան պերսոնա նոն գրատա է հայտարարել

ՄԱԿ-ի ԱԽ-ն աջակցել է Գուտերեշին այն բանից հետո, երբ Իսրայելը նրան պերսոնա նոն գրատա է հայտարարել

Այն բանից հետո, երբ Իսրայելը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին պերսոնա նոն գրատա հայտարարեց, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) լիակատար աջակցություն հայտնեց համաշխարհային կազմակերպության ղեկավարին և ընդգծեց, որ բոլոր երկրները պետք է զերծ մնան ցանկացած գործողությունից, որը խաթարում է նրա աշխատանքը։

«Անվտանգության խորհրդի անդամները վերահաստատել են իրենց լիակատար աջակցությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և նրա կարևոր դերին»,- ասվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի լրագրողներին տրված հայտարարության մեջ։ Նրանք ընդգծել են, որ բոլոր անդամ երկրները պետք է արդյունավետ հարաբերություններ հաստատեն Գլխավոր քարտուղարի հետ և զերծ մնան ցանկացած գործողությունից, որը խաթարում է նրա, ինչպես նաև գրասենյակի աշխատանքը։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ համագործակցությունից հրաժարվելու ցանկացած որոշում «հակաարդյունավետ է, հատկապես Մերձավոր Արևելքում լարվածության սրման համատեքստում»։

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հոկտեմբերի 2-ին արգելել է Գուտերեշին մուտք գործել հրեական պետություն և նրան պերսոնա նոն գրատա հայտարարել՝ Իսրայելի վրա Իրանի հարձակումը չդատապարտելու պատճառով։

 

  • Կիսվել: