շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՄԱԿ գործակալությունը չորեքշաբթի երեկոյան կդադարեցնի գործունեությունը վառելիքի անբավարարության պատճառով

ՄԱԿ գործակալությունը չորեքշաբթի երեկոյան կդադարեցնի գործունեությունը վառելիքի անբավարարության պատճառով

ՄԱԿ պաղեստինցի փախստականների օգնության եւ աշխատանքների կազմակերպման գործակալությունը նախազգուշացրել է, որ կդադարեցնի գործունեությունը չորեքշաբթի երեկոյան, քանի որ վառելիք չունի։

Ի պատասխան՝ իսրայելցի զինվորականները հրապարակել են լուսանկար, ինչը, նրանց խոսքով, վառելիքի բաքեր է պատկերում Գազայի հատվածում։ «Դրանցում ավելի քան 500 000 լիտր վառելիք կա»,- նշվել է հաղորդագրությունում։ «Հարցրեք ՀԱՄԱՍ-ին՝ կարո՞ղ է արդյոք մի քիչ ձեզ տալ»,- անպատկառորեն նշել են նրանք։

ՄԱԿ գործակալության գլխավոր տնօրեն Ֆիլիպ Լազարինին կիրակի նախազգուշացրել էր, որ գործակալության վառելիքը չորեքշաբթի կսպառվի։ «Առանց վառելիքի չի լինի ջուր, չեն լինի գործող հիվանդանոցներ եւ փռեր։ Առանց վառելիքի օգնությունը չի հասնի նրանց, ովքեր դրա խիստ կարիքն ունեն։ Առանց վառելիքի չի լինի հումանիտար օգնություն»,- ասել է նա։

  • Կիսվել: