ՄԱԿ Անվտանգության խորհուրդը հրատապ նիստ է գումարում՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ
Այսօր նախատեսված է ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։ Այս մասին հայտնել են ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունից:
Նշվում է, որ նիստի գումարումը պահանվել են Ռուսաստանն ու Չինաստանը․ Ֆրանսիան, Բահրեյնը և Կոլումբիան նույնպես կոչ են արել նիստ հրավիրել։
Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ և Իսրայելի գործողությունները միջազգային իրավունքի կոպտագույն խախտում են: Նիստի ժամանակ Ռուսաստանը պահանջելու է, որ ԱՄՆ և Իսրայելը անհապաղ դադարեցնեն իրենց անօրինական գործողությունները, քանի որ այդ երկրների արկածախնդրությունը խաթարում է ամբողջ Մերձավոր Արևելքի խաղաղությունը, կայունությունը և անվտանգությունը։


