ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մահմուդ Աբբասը ՀԱՄԱՍ-ը չի համարում պաղեստինցիների օրինական ներկայացուցիչը

Մահմուդ Աբբասը ՀԱՄԱՍ-ը չի համարում պաղեստինցիների օրինական ներկայացուցիչը

Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ զրույցում ասել է, որ ՀԱՄԱՍ-ը չի գործում պաղեստինցիների անունից։

«Աբբասը զրույցի ընթացքում ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ի գործողություններն ու քաղաքականությունը չեն արտացոլում Պաղեստինի ժողովրդի ձգտումները»,- գրում է WAFA պաղեստինյան գործակալությունը։

Միաժամանակ Պաղեստինի առաջնորդը կոչ է արել դադարեցնել պաղեստինցիների դեմ Իսրայելի ագրեսիվ գործողությունները, օգնություն ցուցաբերել Գազայի հատվածում խաղաղ բնակիչներին և նրանց համար մարդասիրական միջանցքներ կազմակերպել։ Նա նաև դեմ է արտահայտվել պաղեստինցիների՝ Գազայից այլ տարածքներ տեղահանելուն։ Բացի այդ, Մահմուդ Աբբասն Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ է արել ազատ արձակել պատանդներին և առաջարկել  լուծել պաղեստինա-իսրայելական ճգնաժամը՝ հիմնվելով գործող միջազգային պայմանագրերի վրա։

Աբբասի վարչակազմը տեղակայված է Հորդանան գետի Արևմտյան ափին և փաստացի վերահսկողություն չունի Գազայի հատվածի վրա:

  • Կիսվել: