Մահացել է ՏՈւ մակնիշի ինքնաթիռների կոնստրուկտորներից Ալեքսանդր Շենգարդտը
Վախճանվել է ՛՛Տուպոլև՛՛ ընկերության ամենատարեց աշխատակիցը՝ ավիակոնստրուկտոր Ալեքսանդր Շենգարդտը, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից, փոխանցում է Գազետա.ռու-ն:
Շենգարդտը 95 տարեկան էր ։
"Տուպոլեւ" ՀԲԸ -ի ղեկավարությունն ու կոլեկտիվը խորին ցավակցություն են հայտնում իրենց աշխատակցի ՝ "Տու" մակնիշի ինքնաթիռների հանգուցային կոնստրուկտորներից մեկի ՝ Ալեքսանդր Սերգեեւիչ Շենգարդտի կյանքից հեռանալու կապակցությամբ", — ասված է հաղորդագրության մեջ:
Շենգարդտը մասնակցել է Տու-104, Տու-114, Տու-124 քաղաքացիական օդանավերի, ինչպես նաեւ Տու-16, Տու-95, Տու-22 ռազմական ինքնաթիռների ստեղծմանը: