Մահացել է Մյանմայի գործող նախագահը
Մյանմայի գործող նախագահ Մին Սվեն մահացել է 74 տարեկան հասակում։ Այս մասին հաղորդում է «Xinhua» լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի Ազգային պաշտպանության և անվտանգության խորհրդին։
Նշվում է, որ քաղաքական գործիչը մահացել է այսօր առավոտյան։ Ավելի վաղ նա արձակուրդի մեջ էր առողջական խնդիրների պատճառով։
Սվեն փոխնախագահի պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականից։ 2021 թվականի փետրվարի 1-ի ռազմական հեղաշրջումից հետո նա նշանակվել է նախագահ՝ փոխարինելով Վին Մինին, որը պաշտոնից հեռացվել է իշխանության եկած զինվորականների կողմից։


