ուրբաթ, հունիս 21
21 / 6 / 2024
Մահացել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հեղինակը

Մահացել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հեղինակը

Դանիացի նկարիչ Կուրտ Վեստերգարդը, ով հայտնի է որպես Մուհամեդ մարգարեի սկանդալային ծաղրանկարների հեղինակ, մահացել է 87 տարեկան հասակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Berlingske-ին:

Վեստերգարդի ընտանիքը հրատարակությանը հայտնել է, որ նկարիչը մահացել է երկարատեւ հիվանդության պատճառով:

Մուհամեդ մարգարեի 12 ծաղրանկարներն առաջին անգամ հրապարակվել են 2005 թվականի աշնանը դանիական Jyllands-Posten թերթում՝ առաջացնելով խոշոր միջազգային քաղաքական եւ հասարակական ճգնաժամ: Վեստերգարդի ծաղրանկարներից մեկը Մուհամեդ մարգարեին պատկերում է ատոմային ռումբի տեսքով տուրբանով՝ վառվող պատրույգով: Սա համարվել է թերթում տպագրված 12 ծաղրանկարներից ամենավիրավորականը:

 

  • Կիսվել: