շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մահացել է Լարի Քինգը

Մահացել է Լարի Քինգը

Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում 87 տարեկանում մահացել է ամերիկացի հանրահայտ հեռուստահաղորդավար Լարի Քինգը: Այս մասին տեղեկություն է տարածվել լրագրողի Twitter-ի պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ հեռուստահաղորդավարը հայտնի էր դարձել իր Larry King Live շոուի շնորհիվ:

Հունվարի սկզբին Քինգը հոսպիտալացվել էր կորոնավիրուսի ախտով, նա տառապում էր նաև թոքերի քաղցկեղով:

  • Կիսվել: