ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մահացել է Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը

Մահացել է Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը

96 տարեկանում հասակում մահացել է Հռոմի նախկին Պապ Բենեդիկտոս XVI-ը: Այդ մասին հայտնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին։

«Ցավով հայտնում եմ, որ Վատիկանի Մայր Եկեղեցի վանքում այսօր՝ ժամը 9:34-ին, վախճանվել է պատվավոր Պապ Բենեդիկտոս XVI-ը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ նա հրաժարվել էր առաքելությունից մոտ տասը տարի առաջ՝ 2013-ին առողջական խմդիրների հետևանքով։

Ի դեպ, նա դարձավ առաջին Պապը, որը հրաժարական տվեց 1415 թվականից ի վեր, երբ հրաժարական էր ներկայացրել Գրիգորի 12-րդ Պապը։

Նա իր վերջին տարիներն անցկացրել է Վատիկանում։ Նրա իրավահաջորդ Ֆրանցիսկոս Պապն ասել է, որ հաճախակի է այցելել իրեն այնտեղ։

Բենեդիկտոսի կենսագիր Փիթեր Սևալդը BBC-ին ասել է, որ եկեղեցու 2000-ամյա պատմության մեջ սա առաջին դեպքն է , երբ Պապը պետք է թաղի իր նախորդին:

  • Կիսվել: