երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մահացել է դերասան Լենս Ռեդիկը

Մահացել է դերասան Լենս Ռեդիկը

Ամերիկացի դերասան Լենս Ռեդիկը, որը հայտնի է «Ջոն Ուիք» ֆիլմաշարով և «Գաղտնալսում» սերիալով, մահացել է 60 տարեկանում: Այս մասին մարտի 17-ին հայտնել Է TMZ տաբլոիդը։

 

Պարբերականի փոխանցմամբ՝ դերասանի մարմինը գտել են Լոս Անջելեսի արվարձանում գտնվող նրա տանը՝ ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 9:30-ի սահմաններում: Պատճառների մասին չի խոսվում։

 

Իր կարիերայի ընթացքում Լենս Ռեդիկը նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմերում, այդ թվում ՝ «Գաղտնալսումը», «Եզրը» և «Ողջ մնալը» պաշտամունքային սերիալներում։ Վերջին տարիներին դերասանը առավել հայտնի էր «Ջոն Ուիք» ֆիլմում դռնապանի դերով։

  • Կիսվել: