Մահացել է Բելառուսի փոխարտգործնախարար Օլեգ Կրավչենկոն
Մահացել է Բելառուսի արտաքին գործերի փոխնախարար, ԱՄՆ-ում երկրի դեսպան Օլեգ Կրավչենկոն, հայտնում են Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ Օլեգ Իվանովիչ Կրավչենկոն այսօր հանկարծամահ է եղել:
Կրավչենկոն 1999 թվականին նշանակվել է Շվեդիայում Բելառուսի դեսպանատան խորհրդական, Բելառուսի ԱԳ փոխնախարարի պաշտոնը զբաղեցրել է 2017-ի հունվարից: 2020 թվականի հուլիսի 20-ին Կրավչենկոն նշանակվել է ԱՄՆ-ում Բելառուսի դեսպան:
Մահվան պատճառները չեն հստակեցվում: