կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Մահացել է «Ալի-Բաբան և 40 ավազակները» ֆիլմի ռեժիսորը

Մահացել է «Ալի-Բաբան և 40 ավազակները» ֆիլմի ռեժիսորը

85 տարեկանում մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ, կինոռեժիսոր Օլեգ Ռյաբոկոնը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։ Կինոռեժիսորը մահացել է Սանկտ-Պետերբուրգում։

Օլեգ Ռյաբոկոնը ծնվել է 1939 թվականին, 1972-ին ավարտել է Լենինգրադի կինոյի, թատրոնի և երաժշտության պետական ​​ինստիտուտի դերասանական և ռեժիսուրայի բաժինը։

Նրա ամենահայտնի ֆիլմերից է «Ալի-Բաբան և 40 ավազակները», որի դերակատարներից են Օլեգ Տաբակովը, Մհեր Մկրտչյանը, Արմեն Ջիգարխանյանը։ Ռեժիսորի այլ հայտնի ֆիլմերից են   «Գեղեցկուհի Ելենան» և «Մեկը՝ բոլորի համար»:

  • Կիսվել: