ՄԱԳԱՏԷ-ն չի կարող Կուրսկի ատոմակայանի վրա հարձակումների պատասխանատուների նշել՝ բավարար փաստեր չունենալու պատճառով
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցումասել է, որ չի կարող նշել Կուրսկի ատոմակայանի վրա հարձակումների պատասխանատուների, քանի որ ձգտում է ինքնուրույն հաստատել միջուկային անվտանգության հետ կապված միջադեպերի փաստերը, ինչպես նաև չի ցանկանում քաղաքականացնել իրավիճակը անհերքելի ապացույցների բացակայության պայմաններում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները գնացել են Կուրսկի ատոմակայան ինքնուրույն գնահատելու սպառնալիքները, քանի որ ռուսական իշխանություններից հաղորդագրություններ են ստացվել հարձակումների մասին։
Գրոսսին ընդգծել է, որ միջուկային անվտանգությունը պաշտպանելու իրենց առաքելության շրջանակներում պետք է տեղում լինեին և որոշեինք փաստերը: Նրա խոսքով՝ անկողմնակալության, ճշգրիտ լինելու և չշահարկելու համար գործակալությունը հարձակումների մասին տեղեկությունները հաստատում է միայն այն դեպքում, երբ կարող է ինքնուրույն գնահատել տեղեկատվությունը։
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը նաև ասել է, որ հակամարտող կողմը, որի տարածքում են գտնվում վտանգված միջուկային օբյեկտները, իրավունք ունի միջազգային միջուկային կարգավորող մարմնից պահանջել միջուկային անվտանգության խախտման համար պատասխանատուներին: Միևնույն ժամանակ, Գրոսսին վստահեցրել է, որ գործակալությունը երբեք չի թաքցնի հանրությունից ատոմակայանների վրա կանխամտածված հարձակումների փաստերը, եթե իր տրամադրության տակ ունենա անհերքելի ապացույցներ։


