ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հայտնել է, որ առաջիկա օրերին կարող է մեկնել ՌԴ

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հայտնել է, որ առաջիկա օրերին կարող է մեկնել ՌԴ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտնել է, որ Զապորոժիեի ԱԷԿ այցելելուց հետո առաջիկա օրերին կարող է գնալ Ռուսաստան, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Associated Press-ին:

Նշենք, որ անցած շաբաթվա վերջին Գրոսին հայտարարել էր, որ մտադիր է այցելել Զապորոժիեի ԱԷԿ ՝ միջուկային անվտանգության ոլորտում իրավիճակը գնահատելու համար:

 

  • Կիսվել: