շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն ԱՄՆ պետքարտուղարին շնորհակալություն է հայտնել խաղաղությանը աջակցելու համար

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն ԱՄՆ պետքարտուղարին շնորհակալություն է հայտնել խաղաղությանը աջակցելու համար

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ և հատուկ ընդգխել այդ հանդիպման կարևորությունն ու արդիականությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՄԱԳԱՏԷ-ի գործունեությունն Իրանում և Ուկրաինայում, ինչպես նաև միջուկային նորարարությունների ոլորտում ԱՄՆ-ի և գործակալության համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

«Այսօր Վաշինգտոնում պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ կարծիքներ փոխանակեցինք Իրանում և Ուկրաինայում ՄԱԳԱՏԷ-ի աշխատանքի և միջուկային նորարարությունների ոլորտում ԱՄՆ-ի և ՄԱԳԱՏԷ-ի համագործակցության ամրապնդման հարցերի շուրջ։ Շնորհակալ ենք խաղաղության հաստատման մեր առաքելությանը ԱՄՆ-ի շարունակական աջակցության համար»,-իր թվիթերյան էջում գրել է նա:

  • Կիսվել: