ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կհանդիպի Իրանի ատոմային գերատեսչության ղեկավարի հետ

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կհանդիպի Իրանի ատոմային գերատեսչության ղեկավարի հետ

 Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին մտադիր է սեպտեմբերի 26-ին հանդիպել Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավարի հետ, որպեսզի քննարկի Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրները:

«ՄԱԳԱՏԷ-ն միջուկայն կարգավորիչ Է, եւ մենք լրջորեն ենք մոտենում մեր աշխատանքին: Մենք պետք Է կանխենք միջուկային զենքի տարածումը եւ համոզվենք, որ դա բարիք Է (ատոմային Էներգիա ի բարօրություն խաղաղության եւ զարգացման), չի վերածվի ավերման եւ տառապանքներ պատճառող գործիքի,- սեպտեմբերի 26-ին ասել Է Գրոսին ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր խորհրդաժողովի 66-րդ ամենամյա նստաշրջանում:- Ավելի ու ավելի շատ երկրներ են առաջ շարժվում ատոմային Էներգիայի ուղղությամբ:

Ներկայումս մենք ունենք մի քանի խնդիրներ, այդ թվում այն խնդիրները, որոնք հայտնվում են մամուլի վերնագրերում, որոնք մենք պետք Է կարգավորենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Եվ ես ողջունում եմ Իրանի Ատոմային գործակալության նախագահին, որի հետ մենք կհանդիպենք այսօր ավելի ուշ, որովհետեւ մենք պետք Է որոնենք ընդհանուր որոշումներ այն խնդիրների համար, որոնք չեն վերանա, եթե մենք դրանք չլուծենք համագործակցության միջոցով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: