երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը  կայցելի  Կուրսկի ատոմակայան

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Կուրսկի ատոմակայան

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին օգոստոսի 26-ին Վիեննայից կմեկնի Ռուսաստան, իսկ հաջորդ օրը կայցելի Կուրչատով քաղաք և Կուրսկի ատոմակայան։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Վիեննայում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։

Ռուսական կողմի պնդմամբ՝  օգոստոսի 22-ի գիշերը ուկրաինական ուժերը փորձել են գրոհել Կուրսկի մարզի Կուրչատովում տեղակայված ատոմակայանը՝ օգտագործելով կամիկաձե անօդաչու թռչող սարք, որը չեզոքացվել է։

Գրոսսին Կուրչատով քաղաք և Կուրսկի ԱԷԿ կժամանի «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի հրավերով։ 

Ավելի վաղ՝  ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը  հայտարարել էր, որ իր ուղևորության ընթացքում մտադիր է հանդիպել ատոմակայան ղեկավարության հետ և պարզել, թե արդյոք այն ենթարկվել է հարձակումների։

 

  • Կիսվել: