կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Լյուիսթոնում հրաձգության մեջ կասկածվողին մահացած են գտել

Լյուիսթոնում հրաձգության մեջ կասկածվողին մահացած են գտել

Մեն նահանգի նահանգապետ Ջանեթ Միլսը հաստատել է, որ ԱՄՆ Լյուիսթոն քաղաքում հրաձգության մեջ կասկածվողին մահացած են գտել։  Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունից , 40-ամյա Ռոբերտ Քարդի մարմինը գտել են հարևան Լիսբոն քաղաքում։ Նա ինքնասպան է եղել։

Հրաձգության դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին։ Քարդը, զինված օպտիկական նշանառությամբ գրոհային հրացանով, ներխուժել է ռեստորան և բոուլինգ ակումբ և կրակ բացել այցելուների վրա: Իրավապահների տեղեկություններով ՝ հանցագործը կրակ է բացել երեք վայրում ՝ ռեստորանում, խանութում և զվարճանքի կենտրոնում։ Զոհվել է 18 մարդ, ևս 13-ը վիրավորվել։ Նրանցից ամենաերիտասարդը 14 տարեկան էր, ավագը՝ 76։

  • Կիսվել: