երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
«Լուկօյլ»-ին արգելվել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհանով նավթ արտահանել. Reuters

«Լուկօյլ»-ին արգելվել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհանով նավթ արտահանել. Reuters

Ռուսական «Լուկօյլ» նավթամթերք արտադրող ընկերությունը արևմտյան պատժամիջոցների պատճառով դեկտեմբերից կդադարեցնի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով արտահանումը Կասպից ծովի նավթահանքերից, հայտնում է Reuters-ը:

Reuters-ի փոխանցմամբ, նավթամթերքի արտահանումը կփոխանցվի Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումի (Caspian Pipeline Consortium (CPC)) համակարգին։

Գործակալության տվյալներով, ընկերության որոշումը կապված է ԵՄ էմբարգոյի հետ, որը եվրոպացի գնորդներին արգելում է դեկտեմբերի 5-ից գնել և տեղափոխել ռուսական նավթ։ Էմբարգոն չի ազդի CPC-ի վրա, որը Ղազախստանի նավթի արտահանման հիմնական ուղին է։

«Լուկօյլ»-ը Բաքու-Թբիլիսի-Ջեյհանով նավթ է տեղափոխում Կասպից ծովի սեփական հանքավայրերից՝ «Յուրի Կորչագինից» և «Ֆիլանովսկիից»։ Արտահանման ծավալը կազմում է տարեկան մոտավորապես 2 մլն տոննա։

Հայտնի է, որ ղազախական նավթին բաժին է ընկնում CPC-ի միջոցով արտահանվող ընդհանուր ծավալի ավելի քան 80 տոկոսը, մինչդեռ ռուսական նավթի բաժինը կազմում է մոտավորապես 10 տոկոս։

Գործակալությունը գրել է, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն ունի օրական մեկ միլիոն բարել նավթ, թեև այն ամբողջությամբ չի օգտագործվում, իսկ այս տարի դրա օրական արտահանումը նախատեսվում է 660 հազար բարելի հասցնել։

  • Կիսվել: