Ուկրաինան ԱԹՍ-ներով հարվածել է Կասպից ծովում գտնվող՝ «Լուկօյլ»-ին պատկանող նավթային պլատֆորմին
Ուկրաինայի անվտանգության ծառայության հատուկ գործողությունների «Ալֆա» կենտրոնն այսօր անօդաչուներով հարվածել է «Լուկօյլ»-ին պատկանող նավթային պլատֆորմին, որ գտնվում է Կասպից ծովի հյուսիսային հատվածում, տեղեկացնում են ուկրաինական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ սա առաջին դեպքն է, որ ուկրաինական ուժերը հարվածներ են հասցնում Կասպից ծովում գտնվող ռուսական նավթային ենթակառուցվածքներին։
Հաղորդվում է նաև, որ առնվազն չորս ԱԹՍ-ների հարվածների հետևանքով մոտ երկու տասնյակ նավթահորերից վառելիքի արդյունահանումն անորոշ ժամանակով դադարեցվել է:


