երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Լուկօյլ»-ի փոխնախագահ Վիտալի Ռոբերտուսն ինքնասպան է եղել

«Լուկօյլ»-ի փոխնախագահ Վիտալի Ռոբերտուսն ինքնասպան է եղել

«Լուկօյլ»-ի փոխնախագահ Վիտալի Ռոբերտուսն ինքնասպան է եղել իր աշխատասենյակում, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ նրա մարմինը հայտնաբերվել է Մոսկվայի Սրետենսկի բուլվարում գտնվող «Lukoil» գրասենյակի աշխատասենյակում։

Ռոբերտուսը մի քանի ժամ չի լքել իր աշխատասենյակը և չի պատասխանել հեռախոսազանգերին։ Ընկերության ավագ նախագահ Օլեգ Փաշաևը անհանգստացել է, որ Ռոբերտուսը, չնայած գրասենյակում է, սակայն չի պատասխանում իր հեռախոսազանգերին: Նա գնացել է աշխատասենյակ: Փաշաևը ներս է մտել և հայտնաբերել Վիտալի Ռոբերտուսի դին՝ աշխատասենյակի զուգարանում պարանից կախված։

Նշենք, որ ընկերությունը Ռոբերտուսի մահվան մասին տեղեկություն է տարածել մարտի 12-ին, սակայն չի նշել ինքնասպանության մասին տեղեկությունը:

 

  • Կիսվել: