շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Լուկաշենկոն՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին

Լուկաշենկոն՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին

Ռուսաստանը և Բելառուսը օգուտ չունեն իսրայելա-պաղեստինյան հակամարտությունից. Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն։

«Ո՞ւմ է ձեռնտու. Ահա մեզ ու ռուսաստանցիներին  կշտամբում են. «Ձեռնտու է. Ուկրաինան հետին պլան է մղվել». Լսեք, եկեք անկեղծ լինենք. այն, որ   մեր մասին սկսել են ավելի քիչ խոսել, թերևս, վատ չէ: Բայց ոչ այդ գնով։ Մարդիկ են զոհվում։. Ինչի՞ վրա ենք ուրախանալու», - ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Նա նշել է, որ այս տրամաբանությամբ կարելի է գտնել այլ շահառուների Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակից։

«Իսկ ի՞նչ է ամերիկացիներին ձեռնտո՞ւ չէ։ Ընտրություններ ունեն. Ուկրաինայում կարգին  «տակներն արեցին»։ Ե՛վ ընտրությունները, և՛ Ուկրաինան չեն ստացվում։ Պետք է չէ՞, ինչ-որ ձևով այլ  դաշտ տեղափոխվել։ Եվ ահա,  հանգիստ տեղափոխվենք այնտեղ, այնտեղ ավելի հեշտ է: Պետք չէ պայքարել միջուկային տերություն Ռուսաստանի դեմ։ Ուստի, դա ձեռնտու է նրանց»։

Կամ վերցնենք բուն Իսրայելի ներքաղաքական իրավիճակը. «Տեսեք, թե ինչ է կատարվում այնտեղ։ Ներսում փաստացի սպանդ է կատարվում։ Այս խեղճ Նաթանյահուին ամիսներ ու տարիներ շարունակ հետապնդում են, քրեական գործեր են հարուցել։ Խառնաշփոթը ձեռնտու է, այն տրամաբանությամբ, որ մեզ նախատում են։ Հավանաբար, ձեռնտու է:  Կարո՞ղ ենք այսպես տրամաբանել, կարող ենք»:

«Բայց իրավիճակը շատ վտանգավոր է։ Իսրայելը միջուկային երկիր է, ունի միջուկային զենք, որը կարող է օգտագործել: Իրանը նվեր չէ (խոսքը երկրի հզորության, այդ թվում՝ ռազմական հզորության մասին է - ԲԵԼՏԱ-ի ծնթ․)։ Իսկ եթե բռնկվի, պակաս չի լինի»,- ընդգծել է Բելառուսի ղեկավարը։

Եվ հետո, նշել է պետության ղեկավարը, տարածաշրջանային այլ հակամարտություններ կարող են բռնկվել։ «Ամբողջ մոլորակը կարող է բռնկվել: Ուստի շատ վտանգավոր իրավիճակ է»,- հավելել է նա։

  • Կիսվել: