չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Լուկաշենկոն մեղադրել է Արևմուտքին Ուկրաինան պատերազմի մեջ ներքաշելու համար

Լուկաշենկոն մեղադրել է Արևմուտքին Ուկրաինան պատերազմի մեջ ներքաշելու համար

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Ռուսաստանն ունի բոլոր հիմքերը՝  չվստահելու Ուկրաինայի ներկայիս ղեկավարությանը: Այս մասին նա խոսել է ճապոնական TBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Լուկաշենկոն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանն ու Ուկրաինայում ներկայում ծավալվող գործողություններին: «Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտության նախօրեին ես անում էի ամեն բան, որպեսզի չլիներ պատերազմ ու հաստատվեր խաղաղություն: Ես անգամ պատրաստ էի փակել սահմանը Դոնբասի և Ռուսաստանի միջև: Այդ 400 կիլոմետրը ես պատրաստ էի փակել իմ սահմանապահներով, Ուկրաինային այլ աջակցություն ցուցաբերեի:  Ռուսաստանը համաձայնել էր սրան: Իսկ Ուկրաինան հրաժարվեց: Ինչո՞ւ: Քանի որ Արևմուտքը նրան հրում էր դեպի այս պատերազմը»,- հայտարարել է Լուկաշենկոն։
 

Նա նշել է, որ Ուկրաինան չպետք է դառնա հարթակ Ռուսաստանի դեմ հարձակման համար: Լուկաշենկոն ընդգծել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները կառավարում են ամերիկացիները:

«Զելենսկին չի ղեկավարում գործընթացներն Ուկրաինայում, նույնիսկ իր ռազմական խորհրդականները չեն խորհուրդ տալիս, թե ինչպես պետք է վարվել: Այնտեղ Ռուսաստանին հակազդեցությունն ամբողջությամբ կառավարում են ԱՄՆ-ի և Արևմուտքի ներկայացուցիչները: Բացի նրանից, որ նրանք պաշտոնապես մատակարարում են գերարդիական զենքը, ես կարծում եմ՝ հենց նրանք են ղեկավարում ռազմական գործընթացն Ուկրաինայում»,- ասել է Լուկաշենկոն ճապոնական TBS հեռուստաալիքի հետ հարցազրույցում:

Բելառուսի նախագահը վստահություն է հայտնել, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները շատ արագ կավարտվեն, եթե ԱՄՆ-ը խաղաղության հաստատման դիրքորոշում որդեգրի։ Նրա խոսքով՝ Ուկրաինան չպետք է Ռուսաստանի վրա հարձակման հարթակ դառնա:

  • Կիսվել: