երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Լուկաշենկոն կայցելի Իրան

Լուկաշենկոն կայցելի Իրան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մարտի կեսերին կայցելի Իրան։ Իր այցի մասին նա հայտարարել է Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սաիդ Յարիի հետ հանդիպմանը, հայտնում է ԲելՏԱ-ն։

«Գիտեք, որ մոտ ապագայում՝ մարտի կեսերին, ես նախատեսում եմ Իրանի նախագահի հրավերով այց կատարել Իրան։ Եվ այնտեղ մենք կքննարկենք մեր հարաբերությունների կարևոր հարցերը... Սա կլինի մեր նշանակալից հանդիպումն ու բանակցությունները Իրանում, որոնք մեզ կբերեն համագործակցության ավելի բարձր մակարդակի»,- ասել է Լուկաշենկոն:

  • Կիսվել: