Լուկաշենկոն հայտարարել է, որ մտադիր չէ Բելառուսում միջուկային զենք տեղակայել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի ծրագրում միջուկային զենք տեղակայել Բելառուսում։ Այս մասին նա ասել է ճապոնական TBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Լուկաշենկոն հույս է հայտնել, որ իրավիճակն այդքան չի վատթարանա. ՛՛Կարծում եմ՝ նման իրավիճակ չի լինի։ Ըստ իս՝ եւ՛ ԱՄՆ-ում, եւ՛ Արեւմուտքում դեռեւս այդքան չեն խելագարվել, որ մենք այդ խնդիրը լուծենք միջուկային զենքի միջոցով՛՛,-ասել է նա:
Լուկաշենկոն նաեւ հավելել է. ՛՛Ես չեմ նախատեսում այստեղ միջուկային զենք տեղակայել կամ միջուկային զենք արտադրել եւ օգտագործել որեւէ մեկի դեմ։ Դա երբեք չի եղել Բելառուսի ղեկավարության եւ իմ ծրագրերի մեջ՛՛: