հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Լուկաշենկոն հանդիպել է ամերիկյան պատվիրակության հետ

Լուկաշենկոն հանդիպել է ամերիկյան պատվիրակության հետ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում հանդիպել է Բելառուսի հարցերով հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի գլխավորած՝ ԱՄՆ ներկայացուցիչների պատվիրակության հետ: Այս մասին հայտնել է Пул Первого տելեգրամյան ալիքը, տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն։

«Բելառուսա-ամերիկյան բանակցություններ Անկախության պալատում. Լուկաշենկոն այսօր հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի ներկայացուցիչների հետ՝ Բելառուսի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի գլխավորությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: