հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Լուկաշենկոն առաջարկել է դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում և զինադադար հայտարարել

Լուկաշենկոն առաջարկել է դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում և զինադադար հայտարարել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուղերձով դիմել է ժողովրդին և խորհրդարանին՝ առաջարկելով դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում և զինադադար հայտարարել, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Մենք պետք է կանգ առնենք հիմա՝ նախքան էսկալացիայի սկսվելը։ Ես կփորձեմ ռիսկի դիմել՝ առաջարկելով դադարեցնել ռազմական գործողությունները... հայտարարել զինադադար՝ առանց տեղաշարժի, երկու կողմից զորքերի վերախմբավորման, զենքի, զինամթերքի և ռազմական տեխնիկայի փոխանցման իրավունքի»,-ասել է պետության ղեկավարը։

Նրա խոսքով՝ եթե Արևմուտքը փորձի զինադադարն օգտագործել իր նպատակների համար, Ռուսաստանը պարտավոր է օգտագործել ռազմարդյունաբերական համալիրի և բանակի ամբողջ հզորությունը՝ կանխելու հակամարտության սրումը։

Լուկաշենկոն ընդգծել է, որ հակամարտությունը դադարեցնելու միակ ճանապարհը բանակցություններն են՝ առանց նախապայմանների։

 

  • Կիսվել: