ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Առաջնահերթությունը հնդիկ սպառողների շահերի պաշտպանությունն է. հնդկական կողմը՝ ՌԴ-ից նավթ ու գազ ներմուծելու մասին

Առաջնահերթությունը հնդիկ սպառողների շահերի պաշտպանությունն է. հնդկական կողմը՝ ՌԴ-ից նավթ ու գազ ներմուծելու մասին

Հնդկաստանը նավթի և գազի խոշոր ներմուծող է։ Մեր մշտական ​​առաջնահերթությունը հնդիկ սպառողների շահերի պաշտպանությունն է անկայուն էներգետիկ իրավիճակի պայմաններում։ Մեր ներմուծման քաղաքականությունն ամբողջությամբ կենտրոնացած է այս նպատակին հասնելու վրա: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալին՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ռուսական նավթ գնելուց հրաժարվելու մասին մեկնաբանություններին:

Ջայսվալի խոսքով՝ էներգիայի կայուն գներ և մատակարարման անվտանգություն ապահովելու համար Հնդկաստանն ընդլայնում է իր էներգամատակարարման աղբյուրները՝ համաձայն շուկայական պայմաններին։

Նա անդրադարձել է ԱՄՆ-ի հետ համագործակցությանն ու նշել, որ հնդկական կողմը տարիներ շարունակ ձգտել է ընդլայնել էներգակիրների գնումներն այդ երկրից, և այս թեմայով երկու կողմերի միջև քննարկումները շարունակվում են։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Հնդկաստանը խոստացել է հրաժարվել Ռուսաստանից նավթ գնելուց:

  • Կիսվել: