կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Լռության ռեժիմ է սահմանվել ուկրաինական 5 քաղաքներից խաղաղ բնակիչների տարհանման համար

Լռության ռեժիմ է սահմանվել ուկրաինական 5 քաղաքներից խաղաղ բնակիչների տարհանման համար

Ռուս զինվորականները լռության ռեժիմ են հայտարարել ուկրաինական որոշ քաղաքներից խաղաղ բնակիչների դուրս գալու համար, հայտարարել է Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Բնակավայրերից խաղաղ բնակիչներին անվտանգ տարհանելու համար այսօր Մոսկվայի ժամանակով ժամը 10-ից լռության ռեժիմ է մտցվել և մարդասիրական միջանցքներ են բացվել Կիևից, Չեռնիգովից, Սումիից, Խարկովից և Մարիուպոլից»,- ասել է նա։

Ուկրաինական UNIAN գործակալությունն իր Telegram-յան ալիքում տեսանյութ է հրապարակել ավտոբուսներում պայուսակներով մարդկանցից։

35 ավտոբուս արդեն Պոլտավայի շրջանից մեկնել է Սումի՝ մարդկանց տարհանելու համար։ Ավտոշարասյունը տեղափոխում է նաև 20 տոննա մարդասիրական օգնություն։

Բելառուսում փետրվարի 28-ին, մարտի 3-ին և 7-ին կայացել են բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։ Կողմերը փոխըմբռնում են ձեռք բերել քաղաքացիների տարհանման, սննդամթերքի և դեղորայքի առաքման համար մարդասիրական միջանցքների համատեղ ապահովման շուրջ։

  • Կիսվել: